BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Բրիտանական ֆիլմերը կարող են դիտել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր մարզերում»

«Բրիտանական ֆիլմերը կարող են դիտել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր մարզերում»
07.02.2015 | 15:07

Beeline-ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին:
«Beeline-ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են մարդկանց` իրենց կյանքն ավելի լավը դարձնել: Համոզված եմ, որ մեր աջակցությամբ, Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում կինոարվեստի սիրահարների համար հասանելի կդառնան հետաքրքիր և որակյալ ֆիլմեր, իսկ երիտասարդներն իրենց տաղանդով և ժամանակակից հայացքներով նոր շունչ կհաղորդեն հայ կինոարվեստին և հայկական մշակույթին։ ՈՒրախ ենք, որ բրիտանական ֆիլմերը կարող են դիտել ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր մարզերում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 14-ին`ժամը 16.30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում` Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով:
«Բրիտանական խորհուրդն ուրախ է յուրաքանչյուր տարի հնարավորություն տալ հայ հանդիսատեսին դիտելու բրիտանական լավագույն ֆիլմերը: Այս տարի ևս փառատոնի շրջանակում կցուցադրվի յոթ ֆիլմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների ու կինոքննադատների բարձր գնահատականին»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 14-ից մինչև փետրվարի 20-ը` «Մոսկվա» և «Սինեմա սթար» կինոթատրոններում: Երևանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն Դիլիջանում (մարտի 5-7-ին, UWC Դիլիջան քոլեջում), Արարատում (մարտի 16-18-ին, Արարատի մշակույթի պալատում) և Արմավիրում (մարտի 20-22-ին, Արմավիրի մշակույթի պալատում)։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։
Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, «Լայմ», «Շողակաթ» հեռուստաընկերությունները, Ռադիո «Վանը», Ռադիո «Հայը» և Ռադիո FM 105.5-ը:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ